×


Հարյուրավոր վարդեր ամուսնուց` Արեւիկ Ալավերդյանի 29-ամյակին :)

Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհի Արեւիկ Ալավերդյանը դարձել է 29 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ ծննդյան տարեդարձի կապակցությամբ իրեն հաճելի անակնկալ է մատուցել ամուսինը:):

Արեւիկ Ալավերդյանը նշել է ծննդյան տարեդարձը


«Փոքրիկ, համեստ ծնունդ էի պատկերացնում, բայց ամուսինս հարյուրավոր հրաշալի վարդերով զարդարել էր սրահը… Վարդերի մեծ սիրահար եմ եւ անչափ տպավորված եմ նրա արարքից: Շնորհակալ եմ նրան, որ ոչինչ չի խնայում ինձ ամեն օր երջանիկ տեսնելու համար: Ինձ անսահման սիրված եմ զգում»,-ասել է Արեւիկը:

Երգչուհին շնորհավորական զանգերի ու հաղորդագրությունների պակաս չի ունեցել: Երեւանի ժամանակով առաջինը նրան շնորհավորել են ընտանիքի անդամները.«Հետո, իհարկե, ամուսինս, մեր հարազատներն ու ընկերները: Հուզվում եմ յուրաքանչյուրի նամակից, զանգից, բարեմաղթանքներից, որովհետեւ օտար երկրում այդ ամենից այնքան ջերմություն ստացա, այնքան երջանիկ եմ, որ իմ կողքին կան հրաշալի մարդիկ»:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու հետ


Հոբելյարը պատմել է, որ այս տարի առաջին անգամ ինքը չի զբաղվել ծննդյան տոնի կազմակերպչական հարցերով, պարզապես եղել է հյուր: Զբաղվածության պատճառով նշել են մեկ օր ուշացմամբ, սակայն դա չի խանգարել նրանց մի լավ ուրախանալ.« Խնջույքն անցել է շատ ուրախ եւ իհարկե, շատ հայկական»:

Արեւիկի խոսքով` շատ է սիրում տոնել ծննդյան տարեդարձերը.«Ցանկանում եմ, որ այդ օրը կողքիս լինեն այն մարդիկ, ում սիրում եմ եւ ովքեր էլ ինձ են սիրում: Շատ կուզեի, որ ընտանիքս եւս ներկա լիներ: Հուսամ` հաջորդ տարի 30-ամյակս նրանց հետ կտոնեմ»:

BRAVO.am-ը շնորհավորում է երգչուհուն եւ ամենայն բարիք մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW