×


Հարսանեկան զգեստների գարնանային հավաքածու Վերա Վոնգից

Քիմ Քարդաշյանը հարսանեկան զգեստի ակտիվ փնտրտուքների մեջ է. այս մասին տեղեկացնում է ամերիկյան “Vogue” ամսագիրը: Մինչ հայտնի կդառնա, թե ռեալիթի-շոուների աստղը որ դիզայների հեղինակած զգեստով կամուսնանա ռեփեր Քանյե Ուեսթի հետ, համացանցը ողողված է նրա նախորդ հարսանիքի լուսանկարներով, երբ համագործակցել էր Վերա Վոնգի հետ` ընտրելով երեք զգեստ:):

Քիմ Քարդաշյանը` Վերա Վոնգի հեղինակած զգեստով


Նյու Յորքում ստեղծագործող հանրահայտ դիզայները, որին իրենց հարսանեկան զգեստը վստահել են նաեւ Չելսի Քլինթոն, Վիկտորիա Բեքհեմը, Ավրիլ Լավինը, Ջենիֆեր Լոպեսը, Ջենիֆեր Գարները, Շերոն Սթոունը, Հիլարի Դաֆը, Ումա Թուրմանը, Քեյթ Հադսոնը եւ այլ հայտնիներ, իսկ երեկոյան զգեստների հավաքածուից նմուշ է կրել Միշել Օբաման, օրերս անակնկալ է մատուցել 2015 թվականին ամուսնանալ ցանկացողներին:):

Հարսանեկան զգեստների գարնանային հավաքածու Վերա Վոնգից


Նախկին գեղասահորդուհի Վերա Վոնգը ներկայացրել է հարսանեկան զգեստների գարնանային նոր հավաքածու, որն առաջարկում ենք ուսումնասիրել հենց հիմա եւ մեկնաբանությունների հատվածում կիսվել կարծիքներով:

BRAVO.am
Աղբյուրը` Վերա Վոնգի պաշտոնական կայք

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին