×


Հեթուեյը, Քիդմանը, Աֆլեքը, Թիմբերլեյքը եւ ուրիշներ` \"Screen Actors Guild Awards”-ին

19-րդ անգամ Լոս Անջելեսում կայացել է “Screen Actors Guild Awards” հեղինակավոր մրցանակաբաշխությունը: Միջոցառման ընթացքում մրցանակների են արժանացել կինոյի եւ հեռուստատեսության ոլորտում տարվա ամենակարեւոր եւ հետաքրքիր նախագծերը:

Նիկոլ Քիդմանը


Բեն Աֆլեքի` այս ամիս “Ոսկե գլոբուսի” արժանացած “Արգո օպերացիա”-ն կրկին մրցանակ է ստացել: Մնում է սպասել եւ տեսնել, թե ինչ ճակատագրի կարժանանա այս ֆիլմն “Օսկար” մրցանակաբաշխությանը: Բենը նշել է, թե հաջողությունների հիմքում ստեղծագործական հիանալի խմբի կատարած աշխատանքն է:

Բեն Աֆլեքը


Լավագույն դերասանուհի տիտղոսին արժանացել է Ջենիֆեր Լոուրենսը` “Իմ ընկերը խելագար է” ֆիլմում խաղացած դերի համար: “Հիմա իմ ձեռքերում է մերկ մարդու տեսքով այս արձանիկը` որպես ձեր քվեների խորհրդանիշ: Աննկարագրելի զգացում է”,-նշել է նա:

Ջենիֆեր Լոուրենսը եւ Ռոբերտ Դե Նիրոն


Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էն Հեթուեյը: Նա ասել է, թե մինչ այժմ չի կարողանում հարմարվել մրցանակներ ստանալուն եւ ամեն անգամ այնքան է հուզվում, որ ատամները սկսում են ցավել:). “Սիրում եմ դերասանական կյանքիս ամեն վայրկյանը: Շնորհակալ եմ, որ հիասքանչ ու տաղանդավոր դերասանուհիների հետ հայտնվել եմ միեւնույն անվանակարգում”:

Էն Հեթուեյն ամուսնու հետ


Ստորեւ ներկայացնում ենք մյուս անվանակարգերի հաղթողներին.

Լավագույն դերասան - Դենիել Դեյ-Լյուիս

Լավագույն դերասանուհի - Ջենիֆեր Լոուրենս

Լավագույն դերասանական կազմ -“Արգո օպերացիա”

Երկրորդ պլանի լավագույն դերասան -Թոմի Լի Ջոնս

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Էն Հեթուեյ

Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի- Ջուլիանա Մուր

Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան -Քեւին Քոսթներ

Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի-Կլեր Դեյնս

Դրամատիկ սերիալի լավագույն դերասան – Բրայան Կրենսթոն

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletink

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW