×


Հեղափոխություն Կամերայինում :)

Երեւանի կամերային թատրոնի երիտասարդ դերասանները գրավել են բեմն ու հանդիսատեսին առաջարկում են դիտել նոր ներկայացում` “Շոու N3”: Անվանումը պատահական չի ընտրվել. այն երաժշտական երրորդ շոուն է “Կառավարական համերգ”-ից եւ “Կաբարե”-ից հետո:

"Շոու N3" ներկայացման պրեմիերային


“Շոու N3”-ի բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյանը BRAVO.am-ի հետ զրույցում մեկնաբանել է “հեղափոխությունը” թատրոնում.“Մենք այդպես կատակով ասում ենք, թե մեծերը զբաղված էին, երիտասարդներն էլ որոշեցին գրավել բեմը:): Որոշեցել էի մի հետաքրքիր բան անել, ու ստեղծվեց այս ներկայացումը”:

Դերասանները շոուի ընթացքում հանդես են գալիս տարբեր կերպարներում. մեկը երաժիշտ է, մյուսը` աճպարար, մնացածն էլ` երգիչներ ու պարողներ… Ամբողջ ներկայացումը համեմված է հումորով:

"Շոու N3" ներկայացման պրեմիերային


Դերակատարներից Նոննա Գրիգորյանը նշել է, որ իր համար անակնկալ էր այս ներկայացան մեջ խաղալը.“Արդեն 10 տարի է, ինչ Կամերային թատրոնի բեմում եմ, այսինքն` խաղացել եմ եւ ավագ սերնդի, եւ իմ հասակակիցների հետ, արդեն աշխատում եմ նաեւ երիտասարդ կազմի հետ: Հանդիսատեսի արձագանքները շատ բուռն էին, շատ լավ ներկայացում է”:

"Շոու N3" ներկայացման պրեմիերային


Թեպետ “Շոու N3”-ը սկսվում է հեղափոխությամբ, դերասանները վերջում հանգում են այն եզրակացության, որ իրենք ուժեղ են բոլորով` ամբողջ կազմով: Նշենք, որ ներկայացումը ընդգրկված է թատրոնի մայիսի խաղացանկում:

Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին