×


Հենրիխ Մխիթարյանը, Էմմին, Անդրե Սիմոնյանն ու այլք` ջուր են լցնում սեփական գլխին :)

Արդեն մի քանի շաբաթ է առաջին մեծության աստղերը, միջազգային շոու-բիզնեսի եւ տարբեր այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչները մասնակցում են բարեգործական  ALS Ice Bucket Challenge ֆլեշմոբին, որի շրջանակներում դույլով սառը ջուր են լցնում սեփական գլխին :): Սառույցով ջուրը սեփական կամ ընկերոջ գլխին դատարկելուց հետո հայտնի մարդիկ “ձեռնոց են նետում” ֆլեշմոբի հաջորդ հայտնի մասնակցին: Եթե մասնակիցը հրաժարվում է մասնակցել ֆլեշմոբին, ապա փոխարենը պետք է 100 դոլար նվիրաբերի ALS Association հիմնադրամին:

Հենրիխ Մխիթարյանը


Այս օրերին համաշխարհային աստղերին են միացել նաեւ հայ հայտնիները: Էմմին, Հենրիխ Մխիթարյանը, Սոնա Ռուբենյանը, Անդրե Սիմոնյանը եւ  մյուսները տեղադրել են հոլովակներ, որոնց ընթացքում սառույցով ջուր են լցնում սեփական գլխին ու մարտահրավերներ ուղարկում մյուս հայ հայտնիներին:



Հիշեցնենք, ֆլեշմոբի նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել ամիոտրոֆիկ սքլերոզ անվանվող՝ կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի համարվող հիվանդության ուսումնասիրության աշխատանքներին:

Ստորեւ առաջարկում ենք դիտել հայ հայտնիներից մի քանիսի` Ice Bucket Challenge ֆլեշմոբի շրջանակներում նկարահանած հոլովակները:

Bravo.am



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին