×


Հերմինե Ստեփանյանը եւ Արման Մարգարյանը պատրաստվում են “Օսկար 2015”-ին

Շուտով հայտնի կդառնան այս տարվա “Օսկար”-ի հաղթողները: 87-րդ մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողը Հայաստանում Առաջին ալիքն է, որի եթերում կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը կարող եք դիտել փետրվարի 22-ի լույս 23-ին՝ ժամը 05:30-ին:

Արման Մարգարյանը եւ Հերմինե Ստեփանյանը


Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն ուղիղ եթերում կմեկնաբանեն Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Հերմինե Ստեփանյանը:

“Օսկար”-ն այս տարի կկայանա “Դոլբի” թատրոնում, որը գտնվում է Հոլիվուդի սրտում, եւ ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրում: Ամենադիտվող շոուներից մեկն այս տարի կվարի hաղորդավար Նիլ Փաթրիք Հարիսը։

Արման Մարգարյանը եւ Հերմինե Ստեփանյանը


Մինչ “Օսկար 2015”-ի մեկնարկն առաջարկում ենք վերհիշել նախորդ տարավ մրցանակաբաշխության հետաքրքիր դրվագները: Հրապարակումն` այստեղ:

BRAVO.am
Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին