×


Հոգատար Քանյեն, միայնակ Բեյոնսեն եւ «Met Gala 2016»-ի հետաքրքիր մյուս դրվագները

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը երեկ իր դռներն էր բացել նորաձեւության աշխարհում ամենակարեւոր միջոցառումներից մեկի` «Met Gala 2016»-ի հյուրերի առջեւ, որոնց թվում էին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, Բեյոնսեն, Լեդի Գագան, Մադոննան, Սելենա Գոմեսը, Թեյլոր Սվիֆթը, Քեթի Փերին, Իրինա Շեյքը եւ այլք:

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը


Կոստյումի ինստիտուտի հանդեսը, որն այս տարի տոնեց 70-ամյա հոբելյանը, համարժեք է «Օսկար»-ին եւ «Ոսկե գլոբուս»-ին, սակայն այստեղ գնահատվում է ոչ թե դերասանական խաղը, ձայնային տվյալները կամ ռեժիսորական լավ աշխատանքը, այլ` հագուկապը:):

Լեդի Գագա


Միջոցառման մասնակիցները ցուցադրեցին դիզայներների լավագույն, երբեմն նաեւ վատագույն ստեղծագործությունները` հետեւելով սահմանված «դրես-կոդ»-ին, իսկ այս անգամ թեման այսպիսին էր` «Նորաձեւությունը տեխնոլոգիաների դարաշրջանում»:

Բեյոնսեն


Նշենք, որ միջոցառման ամենաքննարկվող հյուրերից մեկը Բեյոնսեն է, ով կարմիր գորգին հայտնվել է առանց ամուսնու` Ջեյ Զիի ընկերակցության` այդ կերպ ավելի սրելով խոսակցություններն այն մասին, որ իրենց ամուսնական կյանքում խնդիրներ կան:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին