×


Հոլիվուդյան “աստղաբույլը” մասնակցել է “Օսկար 2013”-ին

“Օսկար” մրցանակաբաշխությունը երեկ 85-րդ անգամ իր վրա սեւեռեց կինոսերների եւ հոլիվուդյան գեղեցիկների ու գեղեցկուհիների հագուկապն ուսումնասիրել ցանկացողների ուշադրությունը, բավական տպավորիչ շոու ներկայացրեց եւ, իհարկե, մրցանակներ հանձնեց լավագույններին:  

Էն Հեթուեյը


2013-ի միջոցառման թեման Ջեյմս Բոնդն էր, համարներից մեկը նվիրված է եղել հատուկ գործակալին, Ադելն էլ կատարել է իր “Skyfall” հիթը: “Չիկագո” մյուզիքլից բեմադրությամբ է հանդես եկել Քեթրին Զետա Ջոնսը, երգել է Ջենիֆեր Հադսոնը, իր վոկալային տվյալներն է ցուցադրել նաեւ Հյու Ջեքմանը, իսկ Շարլիզ Թերոնն ու Չենինգ Տատումը հանդիսատեսի տոնական տրամադրությունն էլ ավելի են բարձրացրել իրենց զուգապարով:):

Շարլիզ Թերոնը


Կարեւորի մասին. Նշենք, որ 24 անվանակարգում հաղթողներին որոշել են Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի անդամները` մոտ 5856 հոգի: “Լավագույն ֆիլմ” անվանակարգում հաղթողի անունը հնչեցրել են Ջեք Նիկոլսոնը եւ Միշել Օբաման, իսկ այդ երջանիկը Բեն Աֆլեքն է` իր “Արգո օպերացիա” ֆիլմով:

Ջենիֆեր Գարները եւ Բեն Աֆլեքը


Լավագույն ֆիլմ – “Արգո օպերացիա”

Լավագույն ռեժիսոր- Էնգ Լի  (“Պիի կյանքը”)

Լավագույն դերասան – Դենիել Դեյ-Լյուիս (“Լինքոլն”)

Լավագույն դերասանուհի – Ջենիֆեր Լոուրենս (“Իմ ընկերը խելագար է”)

Երկրորդ պլանի լավագույն դերասան –Քրիստոֆ Ուալց (“Ազատված Ջանգոն”)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի  - Էն Հեթուեյ

Լավագույն օրիգինալ  սցենար – “Ազատաված Ջանգոն”

Լավագույն ադապտացված սցենար – “Արգո օպերացիա” (Քրիս Թերիո)

Լավագույն երգ – “Skyfall”

Լավագույն կոմպոզիտոր – Մայքլ Դենա (“Պիի կյանքը”)

Լավագույն անիմացիոն ֆիլմ – “Խիզախ սիրտը”

Օտարալեզու լավագույն ֆիլմ – “Սեր” (Ավստրիա)

Լավագույն վավերագրական ֆիլմ – “Շաքարե մարդուն որոնելիս”

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ –“Inocente”

Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ “Paperman”

Թե ինչ է կատարվում "Օսկար"-ի կուլիսներում, առաջարկում ենք ծանոթանալ այստեղ: 

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW