×


Հոլիվուդյան աստղերը` Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմում

Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ նոր մանրամասներ են հայտնել Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանվելիք ֆիլմի մասին, որը ֆինանսավորում է ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը:

Քրիստիան Բեյլը


“Խոստում” /“The Promise”/` ահա այսպես կկոչվի ֆիլմը, որը նկարահանելու է ռեժիսոր Թերի Ջորջը, իսկ սցենարի հեղինակը Ռոբին Սվայքորդն է: Նշենք, որ Թերի Ջորջը ժամանակին “Օսկարի” է առաջադրվել “Ռուանդա հյուրանոց” ֆիլմի համար, որը Ռուանդայի ցեղասպանության մասին է:

Մեծ եղեռնի մասին ֆիլմում, որի նկարահանումներն իրականացվելու են առաջիկա ամիսներին` Իսպանիայում, գլխավոր հերոսի դերը կստանձնի հոլիվուդյան օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը: Նրա խաղընկերը կլինի Օսկար Այզեքը:  

Ռեժիսոր Թերի Ջորջը


“Խոստումը” ֆիլմի սյուժեի հիմքում սիրային պատմություն է, որի միջոցով էլ կշոշափվի Հայոց ցեղասպանության թեման: Սիրային եռանկյունում են հայտնվում Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեքի մարմնավորած կերպարները եւ Աննա անունով մի գեղեցկուհի, որի դերակատարի անունը դեռեւս չի հայտարարվում:

BRAVO.am
Աղբյուրը` thewrap.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին