×


Հովհաննես Ազոյան.«Յուրաքանչյուր բացասական մարդ իր դրական կողմերն ունի»

Դերասան Հովհաննես Ազոյանը նոր՝ «Change» սիթքոմի գլխավոր դերակատարն է եւ մեկի փոխարեն հանդես կգա երկու կերպարում: Հումորային նախագիծը հոկտեմբերի 31-ից կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով:

Հովհաննես Ազոյանը


24 սերիայից բաղկացած ժամանցային սիթքոմում նա քրեական հեղինակություն  Վիրաբի եւ անհաջողակ, ազնիվ դերասան Մարսելի դերերում է: Խաղընկերներն են Արմեն Մարգարյանը, Արթուր Նալբանդյանը, Մարիամ Մելիքյանը, Լիլիթ Հարոյանը, Անի Քոչարյանը, Անի Պետրոսյանը եւ այլք:

«Երեւի բացասական կերպարն ավելի հոգեհարազատ է. «կատաստրոֆիկ» ջղային, խիստ հանցագործի դերում եմ: Վաղուց ուզում էի բազմաշերտ կերպար խաղալ, բայց նշեմ, որ յուրաքանչյուր բացասական մարդ իր դրական կողմերն ունի: Արտաքնապես ու խառնվածքով դերերս տարբեր են, սանրվածքս ու ոճս կտրուկ փոխվում է: Խաղընկերս հիմնականում Արմեն Մարգարյանն է. միշտ ցանկացել եմ նրա հետ խաղալ, այս անգամ հնարավորություն ունեցա»,-նշել է դերասանը:

«Change»-ում Հովհաննես Ազոյանի խաղընկերն է Արմեն Մարգարյանը


Նախագծի պրոդյուսերը Գրիգոր Վահրամյանն է, սցենարիստը՝ Աշոտ Աբրահամյանը: Ինչպես հայտնել է Հովհաննեսը, սիթքոմը կցուցադրվի շաբաթական երկու անգամ. «Նա իմ մասնակցությամբ «Պահանջվում է միլիոնատեր», «Poker.am», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի սցենարիստն է: Ես սցենարին չեմ խառնվում, կարող եմ մասնակցել զտմանը միայն ընթերցանության ժամանակ»: 

Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարինե Մելիքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին