×


Հովհաննես Ազոյանը ներկայացրել է իր ստեղծագործությունը :)

Հովհաննես Ազոյանը երկու դստեր հայր է: Դերասանի առաջնեկը` Կարինան, այս տարի դպրոցական առաջին քայլերն է արել, իսկ նրա փոքր քույրը` Վիկտորիան, ապրիլի 16-ին դարձել է 1 տարեկան:):

Հովհաննես Ազոյանը` կնոջ` Մերիի հետ


“Տնփեսա” սիթքոմում Մանուկի դերակատարն իր “ֆեյսբուքյան” էջում օրերս տեղադրել է ստորեւ ներկայացված լուսանկարը` “Վիկտորիա… :) Իմ ստեղծագործությունը:)” գրությամբ: Աղջնակի լուսանկարը դրական բազում արձագանքների է արժանացել:

1 տարեկան Վիկտորիան


Հովհաննես Ազոյանի կինը` Մերին, BRAVO.am-ի հետ զրույցում վերջերս նշել էր, թե ամուսինը հոգատար հայրիկ է.“Բալիկների հետ շաբաթվա մեջ մեկ օր պարտադիր դուրս ենք գալիս զբոսնելու: Բուսաբանական այգին շատ ենք սիրում, այնտեղ միշտ քիչ մարդ կա”:

Մերի Ազոյանն` ավագ դստեր` Կարինայի հետ


Նա նաեւ հետեւյալն էր ասել.“Մեր ընտանիքի երջանկության գաղտնիքը ներդաշնակության ու փոխադարձ վստահության մեջ է: Ես եւ Հովոն շատ ենք կիսվում իրար հետ, զրուցում ենք անգամ ամենամանրուքից: Շատ եմ լսում նրա խորհուրդները, եւ կյանքը ցույց է տվել, որ ամուսինս չի սխալվում: Երջանիկ եմ իմ հրաշալի դուստրերով եւ սիրող ամուսնով”

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հովհաննես Ազոյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW