×


Հուզիչ դրվագ Իռեն Աբելյանի ամուսնությունից

Իռեն Աբելյանը գարնան առաջին օրը դիմավորել է Շվեդիայում, որտեղեւ կապրի ամուսնու հետ, սակայն մինչ այդ զույգն օրինականացրել է հարաբերությունները Երեւանում: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել Ամուսնության պալատում տեղի ունեցած ԶԱԳՍ-ի արարողության լուսանկարները եւ մի հուզիչ դրվագ պատմել:   

Իռեն Աբելյանն ամուսնացել է

Իռեն Աբելյանն ամուսնացել է


«Տատիկս հիվանդանոցում էր, եւ որոշեցինք առանց ձգձգելու կատարել նրա վերջին ցանկությունը: Առանց խնջույքի ու ամենամտերիմներով նշեցինք մեր միությունը: Փետրվարի 13-ը ստանդարտից դուրս օր ստացվեց, իսկ դրանից հետո իմ թանկագին տատիկը մեզ հրաժեշտ տվեց»,-նշել է Իռենը:

Զույգը նախատեսում է պսակադրվել Շվեդիայում.«Ինձ համար շատ կարեւոր է լավ ու կայուն ընտանիք կազմելը, հարսի զգեստ կրելուն կարեւորություն չեմ տալիս, բայց քանի որ ոգեւորված սպասում էին մեզ, ու եկեղեցի ենք գնալու, առանց հարսի զգեստի չի լինի:)»:

Իռեն Աբելյանն ամուսնացել է


Իռենը խոսել է նաեւ առաջիկա պլանների մասին.«Նոր կյանք մուտք գործելով` առաջին հերթին պետք է շվեդերեն սովորեմ: Ինձ համար շատ ցավալի էր թատրոնից դուրս գալը, քանի որ այն իմ կյանքի կարեւորագույն մասն է կազմում, բայց հանուն իմ սիրելիի, համոզված եմ, արժեր նման զոհողության գնալ: Երբ արվեստն ապրում է մարդու մեջ, այն պետք է արտահայտվի, թե չէ կխեղդի: Ես կարիերաս չեմ ավարտում եւ հրավերի դեպքում կնկարահանվեմ, իսկ ձայնս շարունակելու է հնչել գովազդներում»:

Դերասանուհին նաեւ նշել է, որ ամուսինը ցանկություն ունի արմատավորվել Հայաստանում, ուստի հնարավոր է մի օր հայրենիք տեղափոխվեն:

BRAVO.am-ը շնորհավորում է Իռեն Աբելյանին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իռեն Աբելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW