×


Հունիսի մեկը՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ

Մուղդուսյան արվեստի կենտրոնի եւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաները միասին կտոնեն Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, ժամը 12.00-15.00-ը, «Կոնգրես» հյուրանոցում:

Հունիսի մեկը՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ


Միջոցառմանը համերգային կատարումներ կունենան «Նաիրյան» վոկալ անսամբլն ու կենտրոնի սաները, նրանք համատեղ կնկարեն մեկ նկար, կլինի հյուրասիրություն եւ անակնկալներ՝ երեխաների համար:

Միջոցառմանն աջակցում են  «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Կոնգրես» հյուրանոցը: Միջոցառմանն իրենց աջակցությունն են բերել բազմաթիվ քաղաքացիներ, իր օգնությունն է առաջարկել նաեւ  «Սանիտեկ» ընկերությունը:

Հունիսի մեկը՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ


Միջոցառումը նախատեսված է շուրջ 60 երեխայի համար:

Հիշեցնենք, որ Մուղդուսյան արվեստի կենտրոն են հաճախում նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, իրավախախտում կատարած անձանց եւ այլ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ: Նրանց կրթությունն անցկացվում է անվճար հիմունքներով:

BRAVO.am
Լուսանկարները՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW