×


Հռիփսիմե Խուրշուդյանի ավանդական հարսանիքի սպորտային մասնիկը:)

Այսօր` հոկտեմբերի 18-ին, տեղի է ունենում ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի ու Տարոն Թովմասյանի հարսանեկան արարողությունը: Աշտարակի Մուղնի գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում զույգը ստացել է Աստծո օրհնությունը, իսկ խնջույքն այս պահին շարունակվում է “Շանթ” ռեստորանում, որտեղ քիչ առաջ ֆիքսված լուսանկարներն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տարոն Թովմասյանը պսակադրվել են


BRAVO.am-ի հետ զրույցում Հռիփսիմեն բարձր տրամադրությամբ, սակայն փոքր-ինչ հուզված խոստովանել է. “Ավելի լավ է մրցումների լինեի, քան իմ հարսանիքին:): Շատ պատասխանատու եւ կարեւոր օր է”:

2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը տեղեկացրել է, որ իր հայկական ավանդական հարսանիքը համեմել է սպորտային տարրերով. հարսանեկան տորթը ծանրաձողի տեսքով է, տարոսիկները` եւս:):

Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանեկան տորթը


25-ամյա մարզուհին իր հարսանեկան զգեստն ընտրել է քրոջ հետ: Այն բերվել է Բելգիայից: Հռիփսիմեն նշել է` “հարսի շորը կպահի որպես հուշ”: Նորապսակների կնքահայրը փեսայի մկրտության կնքահայրն է` Գրիշան: Հյուրերի թվում են զույգի բարեկամները, գործընկերները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Նազիկ Ավդալյանը եւ այլք:

Ծանրամարտիկ-ամուսիններ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տարոն Թովմասյանը


Արդեն ամուսիններ Հռիփսիմեն ու Տարոնը հարսանիքից հետո հանգստանալու են Ծաղկաձորում, գուցե նաեւ մեկնեն արտերկիր` վայելելու մեղրամիսը. “Ժամանակս ու գրաֆիկս այնքան խիտ է: Տեսնենք` ինչպես կստացվի, որովհետեւ պետք է մարզումներս շարունակեմ եւ կրկին անցնեմ աշխատանքային ռիթմին”:

Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տարոն Թովմասյանի հարսանիքին


BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին եւ անսպառ երջանկություն մաղթում:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW