×


Հռիփսիմե Հակոբյան.“Գուցե ես էլ փորձեմ”

Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն օրերս նշել են համատեղ կյանքի 2-ամյակը: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ սրտի թրթիռով եւ հուզմունքով է հիշում իրենց նշանադրությունն ու հարսանիքը.“Նաեւ հաճելի է հոբելյանի առթիվ ջերմ խոսքեր լսել եւ բազմաթիվ մարդկանց ուշադրության կենտրոնում լինել”:

Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը


Ամուսինները տոնական օրն անցկացրել են երկուսով` ռոմանտիկ մթնոլորտում, իրար գեղեցիկ նվերներ ենք մատուցել, որոնց մասին նախընտրում են չբարձրաձայնել:):

Հռիփսիմեի խոսքով` Լեոն փոխել է իր եւ ամուսնու կյանքը.“Նրա շնորհիվ հասկացա ընտանիքի իմաստն ու արժեքը: Որդիս շատ աշխույժ է, էներգիայով լի. մեր լույսը բացվում է նրա արթնանալուն պես: Մարտինն էլ ուշադիր հայր է: Փորձում ենք հասցնել ամեն ինչ` թե՛ ընտանեկան հոգսերն ու հանգիստը, թե՛ աշխատանքը”:

Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանն` իրենց որդու հետ


Երգչուհին առաջիկայում նորություններով հանդես կգա, օրեր առաջ էլ ներկայացրել է “Մամ” երգը` նվիրված իր մայրիկին: Մեր հարցին, թե արդյոք պատրաստվում է որդու մասին էլ երգել, նա պատասխանել է.“Չեմ կարող ասել: Շատերն են երգ նվիրում իրենց զավակներին, գուցե ես էլ փորձեմ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հռիփսիմե Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին