×


Հրանտ Թոխատյան. «Լիլիթի ծննդյան օրը, կարծես, 10 տարով երիտասարդացա»

Արդեն տեղեկացրել ենք, որ տարբեր ազգերի ներկայացուցիչների միջեւ սիրո եւ ընկերության մասին պատմող “Վերջին Մահիկյանը” սերիալը վերադարձել է “СТС”-ի եթեր: Նոր եթերաշրջանի մեկնարկն առիթ է հանդիսացել «Hello!» ամսագրի համար զրուցել սերիալի գլխավոր հերոս Կարեն Մահիկյանին մարմնավորող Հրանտ Թոխատյանի հետ: Դերասանի հետաքրքիր պատասխաններից մի քանիսը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

Հրանտ Թոխատյանը՝ կնոջ՝ Լուիզա Ներսիսյանի եւ դստեր՝ Լիլիթի հետ


Օշականում 8 տարի դասավանդել եմ ռուսաց լեզու եւ գրականություն: Շատ էի սիրում աշխատել երեխաների հետ: Հետո եկավ այն պահը, երբ պետք է ընտրություն կատարեի դպրոցի եւ թատրոնի միջեւ: Ընտրեցի երկրորդ տարբերակն ու սկսեցի աշխատել Կամերային թատրոնում:

Քիչ են իմ մասնակցությամբ ֆիլմերը: Դրանք կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել: Առաջնային եմ համարում թատրոնը: Վերակառուցման տարիներն ամենադժվարն էին Երեւանի համար` մութ ու ցուրտ էր, չկա ջուր եւ գազ, պատերազմ էր: Հենց այդ ժամանակ որոշեցինք նկարահանել ֆիլմ այն Երեւանի մասին, որ միշտ ժպտում էր: Փորձեցինք «Մեր բակը» կոչվող ֆիլմով հուսադրել հայերին:

Երբ «СТС» հեռուստաալիքից առաջարկ ստացա նկարահանվել“Վերջին Մաhիկյանը” սերիալում, ուզում էի հրաժարվել, բայց հետո կարդացի սցենարն ու մտափոխվեցի: Այն մաքուր, բարի, զվարճալի ընտանեկան սիթքոմ է: Հենց այդ ժամանակ էլ սկսեցի ապրել Երեւանի ու Մոսկվայի միջեւ:

"Վերջին Մահիկյանը" սերիալի դերասանական կազմը


Անակնկալ էր, որ նկարահանման համար մեր անձնակազմի անդամները տոլմա ու քյուֆթա էին պատրաստել: Իհարկե, կարող էին ռեստորանում պատվիրել, բայց ինքնուրույն էին պատրաստել: Շատ համեղ էր ստացվել:

Չնայած՝ ռուսերենի մասնագետ եմ, որոշեցինք, որ Կարեն Մահիկյանը պետք է հայկական կոլորիտով խոսի:

Կինս` Լուիզան, դերասանուհի է եւ ըմբռնումով է մոտենում իմ «երկրորդ ընտանիքին»:):

Երբեք չեմ լքել. բաժանվել եմ, անցել է ժամանակ, եւ հետո նոր սեր է ծնվել: Շնորհակալ եմ իմ երեք կանանց այն երջանկության եւ երեխաների համար, որ ինձ պարգեւել են:

Հրանտ Թոխատյանը եւ Լուիզա Ներսիսյանը


Հիանում եմ Լուիզայով:  Եթե խանդի առիթ է ստեղծվում, ապա առաջին հերթին ինձ եմ մեղադրում. ուրեմն չեմ արդարացրել իր սպասումները: Դրա համար էլ աշխատում եմ ուշադիր եւ հոգատար լինել:

Չէի կարող պատկերացնել, որ այդքան կսիրեմ դստերս: Լիլիթի ծննդյան օրը, կարծես, 10 տարով երիտասարդացա:  Նա շատ տաղանդավոր երեխա է: Որդիներս` Արամն ու Հայկը, որոշեցին իրենց կինոյի հետ չկապել: Հույս ունեմ, որ աղջիկս կշարունակի ծնողների թատերական ուղին:

BRAVO.am
Աղբյուրը՝ Hello!

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին