×


Հրանտ Թոխատյանը “Վերջին Մաhիկյանը” սերիալի նոր նկարահանումներին մեկնել է ծիրանի մուրաբայով :)

Տարբեր ազգերի ներկայացուցիչների միջեւ սիրո եւ ընկերության մասին պատմող “Վերջին Մահիկյանը” սերիալը վերադառնում է “СТС”-ի եթեր: Հրանտ Թոխատյանի մարմնավորած կերպարը, ով Մոսկվայի ավտոսպասարկման կետերից մեկի ամենաբարի ու հմայիչ սեփականատերն է, հեռուստադիտողի համար տան անդամ է դարձել: Կարեն Մահիկյանն իր հարազատների ու մտերիմների համար պատրաստ է ամեն ինչի:

"Վերջին Մահիկյանը" սերիալի նոր եթերաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 24-ին


Սերիալի առաջին եթերաշրջանում Մահիկյանը համակերպվեց այն փաստին, որ ավագ դստեր ամուսինը ռուս է, երկրորդի ընթացքում փորձեց ընկերանալ ապագա փեսայի ծնողների հետ, իսկ հիմա վերջապես կիմանանք նրան այդքան հուզող հարցի պատասխանը:):

Հրանտ Թոխատյանի խոսքով` նոր եթերաշրջանում սերիալի սյուժեի անսպասելի զարգացումներ կլինեն, բայց, իհարկե, կարեւորագույն իրադարձությունը Կարենի եւ Նատաշայի չորրորդ զավակի ծնունդն է.“Սեռը դեռեւս չեմ բացահայտի, միայն կասեմ, որ Կարենը կարտասվի, երբ երեխան լույս աշխարհ գա”:

"Վերջին Մահիկյանը" սերիալի նոր եթերաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 24-ին


Տեղեկացնենք, որ առաջիկա սերիաներում Կարենը կդառնա վրացական ռեստորանի սեփականատեր, կփորձի ուժերը բժշկի դերում, մեկ հարկի տակ կապրի զոքանչի հետ, նույնիսկ կհայտնվի ճաղերի ետեւում, եւ սա դեռ սկիզբն է:):

"Վերջին Մահիկյանը" սերիալի նոր եթերաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 24-ին


Դերասանը խոսել է նաեւ սերիալային գործընկերների հետ հարաբերություններից` նշելով, որ այս անգամ նրանց համար Երեւանից նաեւ ծրիանի մուրաբա է տարել.“Իհարկե, Մոսկվայում էլ կարելի է գտնել, բայց Հայաստանից բերված մուրաբան ավելի համեղ է:)”:
“Վերջին Մահիկյանը” հեռուստասերիալը եթերում կլինի նոյեմբերի 24-ից:

BRAVO.am
Աղբյուրը` vsluh.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին