×


Հրանտ Թոխատյանը պապիկ է դարձել :)

Ձյունառատ այս օրը նշանավորվել է Հրանտ Թոխատյանի ընտանիքում: Սիրված դերասանը պապիկ է դարձել: Ուրախալի լուրով նա կիսվել է իր «ֆեյսբուքյան» էջում` նշելով, որ առաջին թոռնիկը տղա է:

Հրանտ Թոխատյանը` կնոջ` Լուիզա Ներսիսյանի, դստեր` Լիլիթի, որդու` Արամի եւ հարսի` Աշխենի հետ


Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին: Հրանտ Թոխատյան կրտսերը դերասանի ավագ որդու` Արամի առաջնեկն է:

Հրանտ Թոխատյանի ընտանիքը


BRAVO.am-ը շնորհավորում է Թոխատյանների ընտանիքին` նորածին Հրանտին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

Հրանտ Թոխատյանը` որդիների հետ


Հ.Գ. Հրանտ Թոխատյանը, անկասկած, հրաշալի պապիկ է լինելու:):

BRAVO.am
Լուսանկարները` Թոխատյանների արխիվից եւ Hello! ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW