×


Հրանտ Թոխատյանի անակնկալը Լուիզա Ներսիսյանին

Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանն օրերս են վերադարձել Գերմանիայի մայրաքաղաքից: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ ուղեւորությունը նախաձեռնել էր ամուսինը.«Նա գիտի, որ շատ եմ սիրում Մադոննային, եւ անակնկալ մատուցեց` ասելով, որ հատուկ նրա համերգին ներկա լինելու համար ենք մեկնում: Առաջին անգամ էի Բեռլինում ու առաջին անգամ էլ ներկա եղա իմ սիրելի երգչուհու ելույթին»:

Հրանտ Թոխատյանը եւ Լուիզա Ներսիսյանը` Բեռլինում


Ամուսինները հատուկ առիթի չեն սպասում միմյանց հաճելի նվերներ մատուցելու համար.«Մեր համատեղ կյանքի ընթացքում հասկացել եմ, որ Հրանտը պատահական օրերն էլ կարող է տոնի վերածել»,-նշել է Լուիզան:

Դերասանուհին հայտնել է, որ Մադոննայի համերգը հրաշալի է անցել.«Ոչ միայն վայելել ենք հիանալի կատարումներ, այլեւ տեսել պրոֆեսիոնալիզմ, թե ինչպես են նրանք պատրաստվում, բեմ բարձրանում եւ այլն: Այսպիսի համերգների կենդանի վկան լինելը մեծ հաճույք է, ափսոսում եմ, որ ժամանակին չեմ կարողացել ներկա գտնվել Մայքլ Ջեքսոնի համերգներից մեկին: Հուսամ` առաջիկայում կկարողանամ մասնակցել այնպիսի շոուի, որի ընթացքում նրա ներկայության պատրանք կստեղծեն: Նրանք մեկօրյա աստղեր չեն, այլ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ արժանանում են հանդիսատեսի գնահատանքին»:

Լուիզա Ներսիսյանը` Բեռլինում


Դերասան-ամուսիններն ուղեւորության ընթացքում նաեւ հասցրել են այցելել քաղաքի տեսարժան վայրերը.«Սիրում եմ զբոսնել ցանկացած նոր քաղքում: Բեռլինում մեծ քաղաքի սառնություն կար, բայց ժողովուրդը շատ ջերմ էր: Չեմ կարող ասել, որ շատ տպավորված եմ, քանի որ Եվրոպա շրջագայություններիս ընթացքում եղել են քաղաքներ, որոնք ինձ ավելի են տպավորել: Առհասարակ, սիրում եմ գողտրիկ վայրեր. օրինակ, երբ Լերդամ քաղաքում էի, կարծես հեքիաթում լինեի»,-նշել է Լուիզան:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Լուիզայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին