×


Հրաչ Քեշիշյանը հերքել է “Եհովայի վկաների” ղեկավար լինելու լուրը

“Ես Հրաչյա Հուսիկի Քեշիշյանն եմ, հայ եմ եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Ավելին, “քեշիշ” նշանակում է “տերտեր”, այսինքն նախնիներս եղել են եկեղեցու սպասավորներ”.  այս տողերը “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է Հրաչ Քեշիշյանն` ի պատասխան տեղի լրատվամիջոցներին, որոնք օգտվելով անվան եւ ազգանվան համընկնման հանգամանքից, տեղեկություն են տարածել, թե ինքը “Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության”  խորհրդի նախագահ Հրաչ Քեշիշյանն է:  

Հրաչ Քեշիշյանը


Ռեժիսորը նաեւ հետեւյալն է հավելել. “Ես քրիստոնեական համբերատարությամբ կարող եմ հանդուրժել ցանկացած զազրախոսություն: Բայց կարծես թե չափերն անցնում եք: Գտեք այն մարդուն, ով իսկապես հանդիսանում է աղանդավորական կազմակերպության ղեկավար, զրուցեք, ճշտեք ձեր տեղեկատվությունը ու հետո զետեղեք այն ձեր տեղեկատվական կենսական նշանակություն ունեցող կայքերում, էջերում, թերթերում եւ այլուր”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հրաչ Քեշիշյանի "ֆեյսբուքյան" էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW