×


Մահացել է Բի Բի Քինգը

Միացյալ Նահանգներում մահացել է հայտնի բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը (B.B. King): Այս մասին այսօր հայտնել է “Associated Press”-ը` հղում կատարելով երաժշտի փաստաբանին: Սեպտեմբերի 25-ին  նա կդառնար 90 տարեկան: 

Բի Բի Քինգը


Փաստաբանի խոսքով` Բի Բի Քինգը մահացել է քնած վիճակում մայիսի 14-ի գիշերը` Լաս Վեգասի իր տանը: Անվանի բլյուզմենն արդեն 20 տարի երկրորդ տիպի շաքարային դիաբետ ուներ:

Բի Բի Քինգը


Բի Բի Քինգը մի քանի անգամ արժանացել է “Գրեմմի” մրցանակի, երկրպագուները նրան համարում են բլյուզի արքա: 2011-ին նա ընդգրկվել է “Rolling Stone” ամսագրի հրապարակած բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարների ցուցակում` զբաղեցնելով վեցերերոդ հորիզոնականը:

BRAVO.am
Աղբյուրը` Lenta.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին