×


Մահացել է Արամայիս Սահակյանը

Մահացել է երգիծաբան, բանաստեղծ եւ հրապարակախոս Արամայիս Սահակյանը: “Ոզնի” երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը մայիսի 24-ին կդառնար 78 տարեկան: BRAVO.am-ը ցավակցում է  հումորի վարպետի հարազատներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Արամայիս Սահակյանը


Արամայիս Սահակյանը ծնվել է 1936 թվականի մայիսի 24-ին Արծվաշեն գյուղում: Սովորել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմության եւ գրականության ֆակուլտետում, ապա` Մոսկվայի ԽՍՀՄ Գրողների միությունում: 1960-ից թղթակցել է “Ավանգարդ”, “Գարուն” պարբերականներին: 1958-ից հանդիսանում էր Հայաստանի Գրողների, 1971-ից` Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ: 1990-95թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:

Արամայիս Սահակյանը


1958-2002 թվականներին Արամայիս Սահակյանը տպագրության է հանձնել ավելի քան 40 գիրք: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել է 100-ից ավելի երգ, այդ թվում` կինոնկարների ու թատերական ներկայացումների համար:

Արամայիս Սահակյանն ավելի քան 10-ը տարի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ վարել է “Ծիծաղի տուն” երգիծական հաղորդումը, 1982 թվականից հանդիսանում էր “Ոզնի” շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

BRAVO.am
Արամայիս Սահակյանի կենսագրական տվյալները` avproduction.am-ից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW