×


Մահացել է Կարեն Ջանիբեկյանը

Այսօր` մարտի 22-ին, մահացել է անվանի դերասան Կարեն Ջանիբեկյանը: Ցավալի լուրը BRAVO.am-ին հայտնել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

Ժողովրդական արտիստը հուլիսի 1-ին կդառնար 78 տարեկան:

BRAVO.am-ը ցավակցում է դերասանի որդուն` Սոս Ջանիբեկյանին, մյուս հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Կարեն Ջանիբեկյանը (Լուսանկարը` "Արմենպրես"-ի)


Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937թ. հուլիսի 1-ին, Երեւանում։ 1966թ. ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67թթ. աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69թթ.՝ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1982թ.-ին կրկին վերադարձել է մայր թատրոն:

Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արեւ», «Արեւիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երեւան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն։

Կարեն Ջանիբեկյանը (Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի)


1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում` ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչմանը։ Կարեն Ջանիբեկյանի հայրը դերասան Գուրգեն Ջանիբեկյանն է։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին