×


Մահացել է Պերճ Զեյթունցյանը

Այսօր լուսադեմին կյանքից հեռացել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս եւ թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը: Լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատեցին Գրողների միությունից: 

Պերճ Զեյթունցյանը


Հուլիսի 18-ին անվանի գրողը դարձել էր 79 տարեկան:

Պերճ Զեյթունցյանը ծնվել է Ալեքսանդրիայում, Եգիպտոս՝ 1938 թ.։ 1948 թվականին հայրենադարձել է։ Ավարտել է Երեւանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը:

Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երեւանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։

BRAVO.am
Կենսագրական տվյալները՝ Վիքիպեդիայից
Լուսանկարը՝ erit.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW