×


Մահացել է անվանի դերասան եւ ասմունքող Վլադիմիր Աբաջյանը

86 տարեկանում կյանքից հեռացել է  հայ թատրոնի, կինոյի եւ էստրադայի վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:

Վլադիմիր Աբաջյանը


Հայտնի ու սիրված դերասանը եւ ասմունքողը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 27-ին` Շիրակ գյուղում: 1951-ին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը եւ նույն թվականից աշխատանքի է անցել Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կերտել է մի քանի տասնյակ դերեր, այդ թվում` Սեյրան` Շիրվանզադեի “Նամուս”, Օսեփ` Սունդուկյանի “Քանդած օջախ”, Աբելյան` Հարությունյանի “Խաչմերուկ”, Սագադաեւ` Աբդուլինի “13-րդ նախագահը” եւ այլն: Խաղացել է նաեւ հայկական կինոյում:

Վլադիմիր Աբաջյանը


Վլադիմիր Աբաջյանը մեծ ճանաչում ուներ ասմունքի բնագավառում: 1998 թվականին նա պարգեւատրվել է “Մովսես Խորենացի” մեդալով:

BRAVO.am-ն իր ցավակցություններն է հայտնում վարպետի հարազատներին, երկրպագուներին եւ գործընկերներին անդառնալի կորստի համար:

BRAVO.am
Վլադիմիր Աբաջյանի կենսագրական տվյալները` av-show.com-ի
Թոփ լուսանկարը` Վահան Ստեփանյանի /PanArmenian Photo/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW