×


Մահացել է թարգմանիչ Սամվել Մկրտչյանը

Այսօր` դեկտեմբերի 7-ին, 55 տարեկանում մահացել է անվանի թարգմանիչ, խմբագիր, գրող-հրապարակախոս Սամվել Մկրտչյանը: Նա կյանքից հեռացել է Լիոնում, որտեղ բուժման կուրս էր անցնում:

Սամվել Մկրտչյանը


Մեծ է Սամվել Մկրտչյանի ավանդը անգլերենից հայերեն եւ հայերենից անգլերեն թարգմանության գործում: Նա արժեքավոր բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է, որոնցից կառանձնացնենք մոդեռնիստական գրականության գլուխգործոց, մոտ 700 էջանի, 1922 թվականին լույս տեսած ու “ամենադժվար ընթեռնելի” համբավ ունեցող Ջեյմս Ջոյսի “Ուլիսես” վեպի թարգմանությունը: 

BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել թարգմանչի հետ 2011 թվականին, որն առաջարկում ենք կարդալ այստեղ: 

Սամվել Մկրտչյանը


Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին` Թալինում։ Ավարտել է Գյումրու թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաեւ «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում եւ արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաեւ թարգմանել է բազմաթիվ գրքեր։ Եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։ Հայաստանի գրողների միության անդամ էր 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։

BRAVO.am-ը ցավակցում է Սամվել Մկրտչյանի հարազատներին եւ ընկերներին:

BRAVO.am
Կենսագրական տվյալները` Վիքիպեդիայից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին