×


Մահացել է լեգենդար երգիչ Ջո Կոկերը

Այս գիշեր Միացյալ Նահանգներում մահացել է 70-ամյա ռոք եւ բլյուզ երգիչ Ջո Կոկերը: Աշխարհահռչակ արտիստի մահվան պատճառ է դարձել թոքերի քաղցկեղը: Այս մասին հայտնում է “BBC News”-ը:

Ջո Կոկերը


“Նա չափազանց տաղանդավոր, բայց բարի եւ համեստ մարդ էր, ով սիրում էր բեմը: Բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել վայելել Ջո Կոկերի կենդանի կատարումները, երբեք չեն մոռանա նրան”,-նշել է երգչի գործակալ Բարի Մարշալը:

Ջո Կոկերը


Լեգենդար երգիչն իր կարիերան սկսել է 1960-ական թվականներին, թողարկել է 40 ալբոմ, հիթեր են դարձել “My Father’s Son”, “Unchain My Heart”, “You Can Leave Your Hat On”, “Now That the Magic Has Gone”, “N`oubliez jamais” ստեղծագործությունները: 

Հիշեցնենք, որ Ջո Կոկերը մենահամերգով հանդես է եկել նաեւ Երեւանում: Թե 2010 թվականին Կարեն Դեմիրճայանի անվան մարզահամերգային համալիրում նա ինչպես է ներկայացել հայ հանդիսատեսին, կարդացեք այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը` BBC News

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին