×


Մահացել է կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը

Այս գիշեր Միացյալ Նահանգներում մահացել է անվանի կոմպոզիտոր, դիրիժոր եւ դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը: Ցավալի լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է երգչուհի Էմմին` նշելով, որ իրեն այդ մասին հայտնել է մայրը` Նադեժդա Սարգսյանը:

Կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը


"Կարծում եմ` նրա աճյունը կտեղափոխվի Հայաստան: Նա այդպես էր ցանկանում",-ասել է Էմմին:

Էստրադային եւ ջազ կատարողների բազմաթիվ երգերի հեղինակը հուլիսի 29-ին կդառնար 86 տարեկան:

BRAVO.am-ը հայտնում է իր ցավակցությունները կոմպոզիտորի ընտանիքին եւ երաժշտասերներին:

Կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը


Կոնստանտին Օրբելյանը 1945 թվականից Հայաստանի էստրադային նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաեւ ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է “Օրորոցայինը”: 1952 թվականին ընդունվել է Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է “Սիրտը երգում է” ֆիլմի երաժշտությունը: 1956-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է “Անմահություն” բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: 

Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` “Երգել, նշանակում է ապրել”, “100 երջանիկ ժամեր”, “Շնորհակալություն կյանքին”, “Սերը չի ծերանում”, “Դու նա չես, ով պետք է ինձ”, “Հիշեք” եւ այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992թ. մեկնել է ԱՄՆ եւ բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:

BRAVO.am
Կենսագրական տվյալները` avproduction.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին