×


Մահացել է հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը

Երեկ` ապրիլի 17-ին, Մեխիկոյում մահացել է կոլումբացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Նա մարտի 6-ին դարձել էր 87 տարեկան:

Գաբրիել Գարսիա Մարկեսը


Իսպանախոս աշխարհում Գաբրիել Գարսիա Մարկեսը հայտնի է նաեւ Գաբո անվամբ։ Կոլումբացի երգչուհի Շակիրան “Facebook”-ում հրապարակած հրաժեշտի իր խոսքում վերջինիս հենց այդպես էլ դիմում է.“Դուք միշտ կլինեք իմ եւ բոլոր նրանց սրտում, ովքեր սիրում եւ հիանում են Ձեզնով”:

Շակիրան եւ Գաբրիել Գարսիա Մարկեսը


Գաբրիել Գարսիա Մարկեսը “Մոգական ռեալիզմ” գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ է։ Առավել հայտնի են նրա “Գնդապետին ոչ ոք չի գրում”, “Չարաբաստիկ ժամը”, “Սերը ժանտախտի ժամանակ” վեպերը։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել եւ լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում “Հարյուր տարվա մենություն” վեպը։

Գաբրիել Գարսիա Մարկեսը


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին