×


Մահացել է հանրահայտ կիթառահար Պակո դե Լուսիան

Այսօր` փետրվարի 26-ին, 66 տարեկանում վախճանվել է իսպանացի աշխարհահռչակ կիթառահար եւ կոմպոզիտոր Պակո դե Լուսիան: Ֆլամենկոյի լեգենդար կատարողի մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:

Պակո դե Լուսիան


Երաժիշտը ծնվել է Իսպանիայի Ալխեսիրաս քաղաքում` երաժիշտների ընտանիքում:  Հինգ տարեկանում առաջին անգամ ձեռքն է վերցրել կիթառը, 11 տարեկանում ելույթ է ունեցել տեղի ռադիոյով, 19 տարեկանում թողարկել է առաջին ձայնասկավառակը: Ընդ որում, նոտագրություն սկսել է սովորել 44 տարեկանում:

Պակո դե Լուսիան


Առաջարկում ենք վայելել վիրտուոզ կիթառահարի կատարումներից մի քանիսը:

BRAVO.am





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW