×


Մայա Պողոսյանի հերթական մեղրամիսը:)

Մայա Պողոսյանը BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում նշել էր, որ ամուսնու հետ նախատեսում են մեկնել Բալի: Այսօր արդեն տրոպիկական վայրերի սիրահար զույգը հանգիստն է վայելում Հնդկական օվկիանոսի ափին: «EL» ամսագրի գլխավոր խմբագիրը մեզ հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ են այս կղզում:  

«Սովորաբար տարվա մեջ 1-2 անգամ ընտանիքով` ես, ամուսինս եւ մեր տղան` Ալեքսանդրը, ճամփորդում ենք: Երեխային հիմնականում տանում ենք ծով: Փորձում ենք նաեւ այնպես կազմակերպել, որ 1-2 անգամ էլ միայն ես եւ ամուսինս մեկնենք կամ ընկերներով՝ ռոմանտիկ կամ ավելի ընկերական միջավայրում: Ամռանը երեխայի հետ այցելել ենք Հունաստան: Այն ժամանակ որոշեցինք հոկտեմբերին էլ երկուսով մեկնել Բալի, քանի որ սիրում ենք ամեն անգամ նոր ու հետաքրքիր վայրեր, մշակույթներ բացահայտել»,-նշել է Մայան:

Մայա Պողոսյանը


Տպավորությունների մասին խոսելիս՝ նա ասել է, որ դրախտավայրում են, ինչը հրաշալի առիթ է կրկին սիրահարվելու, միմյանց գնահատելու համար:):  

Զույգն ընտրել է կղզու 3 տարբեր վայր եւ հյուրանոց: Օվկիանոսի ափի գեղեցկությունը վայելելուց հետո մեկնել են անտառի խորքում տեղակայված այլ հյուրանոց, որտեղից հրաշալի տեսարան է բացվում` ջունգլիներ, վայրի բնություն եւ աղոթատեղիներ:

«Պետք է գնանք նաեւ կղզու մյուս ափ` Նուսա Դուա, որտեղ  ուրախ ժամանցի վայրեր շատ կան: Գիշերային կյանքն այնտեղ բավական աշխույժ է: Ես եւ ամուսինս գուրմաններ ենք: Ծովամթերքով ուտեստների մեծ սիրահար ենք եւ սիրում ենք նաեւ  նոր խոհանոցներ բացահայտել: Նույնիսկ փորձում եմ այնպիսի տարօրինակ կերակուրներ, որոնք հատուկ են այս կամ այն վայրին: Մենք կարծում ենք, որ պետք չէ աշխատել միայն 1-2 կահույքի նմուշի, ավտոմեքենայի կամ նյութական այլ  ձեռքերումների համար: Աշխատել պետք է նաեւ դրական էմոցիաներ ստանալու, կյանքը հետաքրքիր ապրելու համար»,-ասել է նա:

Մայա Պողոսյանը


Ճամփորդությունը Մայայի եւ Ավետիսի համար գիրք կարդալու պես մի բան է. «Պարզապես գիրք կարդալիս ավելի շատ երեւակայությամբ ես առաջնորդվում, իսկ ճամփորդելիս շատ նոր բաներ ես բացահայտում: Ինքդ ես դառնում գրքի հերոսը, ինչը շատ գրավիչ է»:

Ի դեպ, Մայան դեռ փոքր տարիքից երազել է Աֆրիկա այցելելու մասին, եւ ամուսնու հետ որոշել են այն իրականություն դարձնել: Սիրում է սաֆարի, վայրի բնություն` զուրկ ցանկացած արհեստական միջամտությունից: Նրա խոսքով`վտանգավոր է լինելու, բայց սուր զգացողություններ կպարգեւի:

Մայա Պողոսյանը եւ Ավետիս Խախամյանը


«Հաջորդ տարի մեր ամուսնության 10-ամյակն է: Քանի որ մեղրամիսն անց ենք կացրել Եվրոպայում` Փարիզ, Կանն, Մոնակո եւ այլն, գալիք ամռանը նույնը կկրկնենք: Աննկարագրելի հաճույք է, երբ երկուսով մեկնում ենք հանգստի: Նույն սիրահարված վիճակն է, ինչ տարիներ առաջ: Այս հարաբերությունը մեզ համար շատ թանկ է: Այն ոչնչով չենք փոխարինի: Կարծում եմ`մինչ այդ էլի առիթ կլինի ճամփորդելու` արդեն երեխայի հետ»,-եզրափակել է Մայան:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մայա Պոոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին