×


Մայիսին ամուսնացած Լեոնորան եւ Վիգենը սպասում են առաջնեկի ծննդին :)

Ծննդով Գյումրիից օպերային երգչուհի Լեոնորան եւ նրա ամուսինը` պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը, մայիսին պսակադրվելով, կոտրեցին այդ ամսին չամուսնանալու կարծրատիպը, այժմ էլ սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն:): 

Oպերային երգչուհի Լեոնորան եւ պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը


BRAVO.am-ի հետ զրույցում ապագա մայրիկը հայտնել է, որ հղիության երկրորդ ամսում է, երեխան կծնվի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին.“Սեռը դեռ չենք պարզել, բայց ես ու ամուսինս ուզում ենք աղջիկ ունենալ, իսկ մեր ծնողները տղա թոռնիկ են ցանկանում: Դեռ չգիտենք` որտեղ մեր փոքրիկը կծնվի, միգուցե այդ ժամանակ արտերկրում լինենք, կախված է համերգային գրաֆիկից”:

Լիրիկ սոպրանո Լեոնորան ցանկանում է հղիության ընթացքում ու երեխայի ծնվելուց հետո լինել բեմում, նա ամուսնու աջակցությամբ կշարունակի իր կարիերան.“Այժմ կազդուրվում եմ, քանի որ հղիությունս այնքան էլ թեթեւ չի անցնում: Կարծում եմ` երկու երեխա կունենանք, որովհետեւ յուրաքանչյուր զավակ հատուկ խնամք ու ուշադրություն է պահանջում, պետք է կարողանանք ապահովել”:

Պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը եւ օպերային երգչուհի Լեոնորան


Ինչպես նշել է Վիգեն Թանաշյանը, ամառը Գյումրիում անցկացնելուց հետո սեպտեմբերին կմեկնեն արտերկիր` հյուրախաղերի.“Կշարունակենք մեր աշխատանքը, բայց կնոջս չեմ ծանրաբեռնի: Առաջ Աստված, պետք է մենահամերգներ ունենանք: Ի տարբերություն նախկին օրակարգի, հիմա ելույթների միջեւ ավելի երկար դադարներ կլինեն”:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում Լեոնորային:):

BRAVO.am
Լուսանկարները` Լեոնորայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին