×


Մայքլ Ջեքսոնի նոր ձայնասկավառակը կթողարկվի մայիսին

Մայքլ  Ջեքսոնի մահվանից հինգ տարի անց հանրությանը կներկայացվի նրա` երբեւէ չհրապարակված 8 ստեղծագործություն: Փոք-արքայի` հետմահու թողարկվելիք ձայնասկավառակը կրում է “XSCAPE’’ անվանումը:

Մայքլ Ջեքսոնը


Ալբոմի ստեղծման վրա աշխատել են համաշխարհային համբավ ունեցող պրոդյուսերներ Թիմբերլենդը, Ռոդնի Ջերքինսը, Ջոն ՄաքՔլեյնը եւ այլք: “XSCAPE’’-ի շնորհանդեսը նախատեսված է մայիսի 13-ին:

Մայքլ Ջեքսոնը


“Epic Records’’ ձայնագրման ստուդիայի տնօրեն Լ. Ա. Ռիդն այս առիթով հետեւյալ կարծիքն է հայտնել.“Այսօր ժամանակակից երաժշտությունն ամբողջովին այլ կերպ կհնչեր, եթե չլիներ Մայքլ Ջեքսոնի մեծ ավանդը դրա զարգացման գործում: Մենք հայտնաբերեցինք նրա ստեղծագործությունները, որոնք անհայտ են ունկնդրին: Դրանց վրա աշխատել են հայտնի պրոդյուսերներ, որոնց հետ հենց ինքը` Մայքլը, մեծ ցանկություն ուներ համագործակցել’’:

Մայքլ Ջեքսոնը


Նշենք, որ ձայնասկավառակը ոչ միանշանակ արձագանք է ստացել մամուլում եւ երկրպագուների կողմից. ոմանք ուրախ են, որ հնարավորություն կունենան վայելել փոփ-արքայի նոր երգերը, մյուսներն էլ կարծում են, թե սա պրոդյուսերների համար գումար վաստակելու միջոց է:

BRAVO.am
Աղբյուրը` pitchfork.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW