×


Մանանա Գեւորգյան.«Առանց ծանոթանալու միանգամից համաձայնեցի»

«Այցելություն Հայաստան մայրիկին» ներկայացման մեջ այսուհետեւ Մարիամ Ադամյանին կփոխարինի Մանանա Գեւորգյանը: Դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նոր կազմով հանդիսատեսին կներկայանան սեպտեմբերի 10-ին եւ 15-ին`  «Թատրոն 32»-ում:

Մանանա Գեւորգյանը


Տրագիկոմեդիայում խաղալու առաջարկը Մանանան ստացել է սցենարի հեղինակից. «Արմեն Ավետյանին վաղուց եմ ճանաչում, վստահ էի՝ վատ գործ չէր անի: Առանց սցենարին ծանոթանալու միանգամից համաձայնեցի, ինչի համար չեմ զղջում: Մի քանի օր է` սկսել ենք փորձերը: Դեռ ամեն բան հիանալի է ընթանում: Խաղընկերներս ինձ շատ են օգնում: Ուրախ եմ, որ փորձառու, կայացած ու տաղանդավոր մարդկանց հետ եմ աշխատելու: Կարծես մի ընտանիք դարձած լինենք»:

Դերասանուհու համար դերը դեբյուտային է.«Առաջին անգամ եմ թատրոնի բեմում խաղալու: Շատ ոգեւորված եմ: Անհամբերությամբ եմ սպասում պրեմիերային: Հուսով եմ՝ հանդիսատեսը կհավանի իմ խաղը: Շատ պատասխանատու է նրանց առջեւ խաղալը, պետք է այնպես անեմ, որ փորձիս պակասը չզգացվի: Խաղընկերներս ինձ այդ հարցում շատ են օգնում եւ անընդհատ ոգեւորում են՝ ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Մանանա Գեւորգյանը


Սիթքոմերից հայտնի դերասանուհուց տեղեկացանք, որ աշնանային եթերաշրջանում նա հեռուստադիտողին կներկայանա նոր կերպարով.«Նոր սերիալում եմ ընդգրկված: Այս դերս նախորդներից շատ է տարբերվում»:

Աշխատանքի պատճառով Մանանան դեռ հանգստի չի մեկնել.«Ամռան տապից պաշտպանվում եմ լողավազան այցելելով: Արձակուրդս օգոստոսին կվայելեմ: Ընտանիքով որոշել ենք Բաթում գնալ ու Սեւ ծովի ափին հանգստանալ»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները` Մանանա Գեւորգյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին