×


«Անկում» ֆիլմի նկարահանումներին

Մանանա Գեւորգյան.«Վստահում եմ Զորիկին»

«Անկում»՝ այսպես է կոչվում Զորիկ Հովսեփյանի նոր ֆիլմը, որի գլխավոր հերոսուհին Մանանա Գեւորգյանն է: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է՝ ռեժիսորի հետ իր առաջին համագործակցությունը չէ.«Վաղուց նա ինձ ասել էր, որ նման ֆիլմ նկարելու ցանկություն ունի, ես էլ խոստացել էի՝ իր հետ եմ:): Նախապատրաստական աշխատանքների ժամանակ հանդիպեցինք, ու ծանոթացա իմ դերին: Վստահում եմ Զորիկին, նա լավ գիտի՝ ես ինչ կարող եմ, ինչ կանեմ: Գիտեի, որ կառաջարկի մի այնպիսի դեր, որն իմը կլինի»:

«Անկում» ֆիլմի նկարահանումներին


Քրեական դրամայի սցենարի հեղինակը նույնպես ռեժիսորն է, օպերատորը՝ Գրիշա Հարությունյանը: Ինչպես հայտնել է ռեժիսորը, ֆիլմի հիմնական նկարահանումներն ընթացել են Երեւանում.«Ինձ առաջին անգամ եմ փորձում այս ժանրում: Ավելի հարազատ է հոգեբանական, միստիկ դրաման։ Իսկ քրեական դրամային ստիպեց անդրադառնալ հենց պատմությունը, որը վերցված է անցյալից, եւ այսօրվա բազմազանության մեջ դեռ չեմ բախվել նման սյուժեով ֆիլմի։ Ի սկզբանե որոշված էր վերնագրել «Լավ տղաների անկումը», բայց ավելի ուշ գլխավոր դերակատարներից  Դավիթ Շումսկիի խորհրդով՝ որպես ֆիլմի անվանում ընտրվեց «Անկում»-ը: Իմ ֆիլմերը չեմ կարող ասել, թե խրատական են կամ սովորեցնում են ճիշտ ապրել, դրանք պատմություններ են, որոնք դիտելուց հետո հանդիսատեսն ինքը պետք է հասկանա՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»։

Զորիկ Հովսեփյանը եւ Մանանա Գեւորգյանը


Մանանայի փոխանցմամբ՝  նկարահանումներն աշխույժ մթնոլորտում են անցնում, իսկ պրեմիերան նախատեսված է հաջորդ տարեսկզբին.«Այնքան ջերմ ու ընկերական է միջավայրը, որ չենք ուզում ավարտել, մինչեւ ուշ գիշեր աշխատում ենք ու չենք հոգնում:)»:

Մանանա Գեւորգյանը՝ «Անկում» ֆիլմի նկարահանումներին


Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանանա Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին