×


Մանանա Գեւորգյան.“Սիրտս այլեւս ազատ չէ, ես կասեի` զավթված է”

Ամերիկահայի խոսելաոճով եւ միամիտ հարցերով է առանձնանում մյուս հերոսներից “Շանթ”-ի “Քաղաքում” հեռուստասերիալի Նիկան: Ավելի քան մեկ տարի այս կերպարը հումորային տրամադրություն է ապահովում ինչպես դիտողներին, այնպես էլ` նկարահանման հրապարակում: BRAVO.am-ը զրուցել է Նիկայի դերակատար Մանանա Գեւորգյանի հետ:

Մանանա Գեւորգյանը


Աշխատանքային հարցեր

Ծանոթանալով Նիկայի կերպարին` հավանեցի` իր բոլոր առավելություններով եւ թերություններով: Սկզբում այդ դերում հանդես գալը մի փոքր անսովոր էր, հիմա արդեն բավական հեշտ է եւ հաճելի:

Խաղիս վերաբերյալ այս ընթացքում դեռեւս բացասական ոչ մի արձագանք չեմ լսել: Կարծես սիրվել է հատկապես “օ, ինչ լավ” արտահայտությունս:

Նկարահանման հրապարակում զավեշտալի դեպքեր հաճախ են լինում: Օրինակ, երբ Նիկան միամիտ հարցեր է տալիս Վռամին, նկարահանող խումբը մի քանի անգամ դադարեցրել է աշխատանքը ու դուրս եկել տաղավարից` ծիծաղելու:

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում չեմ սովորել. հաճախել եմ դերասանի վարպետության անհատական դասընթացների:

Մանանա Գեւորգյանը


Պար եւ այլ նախասիրություններ

Սերիալին զուգահեռ զբաղվում եմ պարով: Չորս ամիս առաջ բացվել է պարային ստուդիա, որի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցը ես եմ: Այս կարճ ժամանակահատվածում հասցրել ենք հաջողություններ գրանցել:

Մտադիր եմ նաեւ լողով զբաղվել, սակայն դեռեւս ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում իրագործել ցանկությունս:

Մանանա Գեւորգյանը


Սիրային հարցեր

Սիրտս այլեւս ազատ չէ, ես կասեի` զավթված է:  Ինքս էլ չգիտեմ` ինչպես ստացվեց: Երեւի հանդիպել են իրար նման երկու մարդ: Շնորհակալ եմ Աստծուն, որ նա իմ կողքին է. ուշադիր, հոգատար, ուժեղ, գեղեցիկ եւ պարզապես լավ մարդ է: Գուցե հենց այս հատկանիշներով է գրավել:

Երկուսս էլ խանդոտ ենք:  Ամեն օր խանդի տեսարաններ են լինում. շատ սիրելուց է: Մյուս տարի կօրինականացնենք մեր հարաբերությունները:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մանանա Գեւորգյանի անձնական արխիվից եւ Արտյոմ Tyoms Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին