×


Մանանա Գեւորգյանը մկրտվել է տարեդարձի օրը

“Շանթ”-ի “Քաղաքում” սերիալից հայտնի Մանանա Գեւորգյանի համար մարտի 29-ը առանձնահատուկ օր է եղել: Դերասանուհին երեկ դարձել է 27 տարեկան: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ ծննդյան տարեդարձը նշանավորել է կարեւոր քայլով` մկրտվել է:

Մանանա Գեւորգյանը մկրտվել է


“Քանի որ շատ եմ սիրում ծննդյանս օրը, որոշեցի հենց այդ օրն էլ մկրտվել: Արարողությունը տեղի ունեցավ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո բարեկամներիս, ընկերներիս եւ իմ պարային ստուդիայի սաների հետ հաճելի երեկո անցկացրինք ռեստորաններից մեկում”,-պատմել է հոբելյարը:

Մանանա Գեւորգյանը մկրտվել է


Մանանայի խոսքով` առաջին շնորհավորանքն ու ջերմ բարեմաղթանքը լսել է սիրելի մայրիկից.“Այնուհետեւ կեսգիշերին ամենամտերիմ մարդիկ տորթով, փուչիկներով եւ նվերով ինձ հյուր եկան: Անչափ հուզված էի: Շնորհակալ եմ նրանց, որ իմ կողքին են ու կարողանում են նման հաճելի պահեր պարգեւել”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանանա Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին