×


Մանանա Գեւորգյանի 28-ամյակի անակնկալներն ու հայտնի հյուրերը

Մանանա Գեւորգյանը երեկ դարձել է 28 տարեկան: Դերասանուհին այս տարեդարձը հարազատների, ընկերների եւ գործընկերների հետ նշել է Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում: Խնջույքի հիշարժան պահերն էլ ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Անահիտ Կիրակոսյանը եւ Մանանա Գեւորգյանը


Հոբելյարը պատմել է, որ ծննդյան օրը սկսել է ուրախ տրամադրությամբ. «Կեսգիշերին ընկերներս եկան տորթով, ծաղիկներով ու նվերներով, այնուհետեւ ընդունեցի մեկ ուրիշի ուղարկած ծաղիկները, որից հետո էլ Անահիտ Կիրակոսյանը զանգահարեց ու ինձ համար կիթառով կատարեց «Ծնունդդ շնորհավոր»-ը: Անակնկալների տարափ էր ամբողջ օրը»:

Մանանան իր գրեթե բոլոր տարեդարձերը նշանավորել է մեծ խնջույքով. «Ամեն տարի տոնում եմ եւ շատ եմ սիրում այդ օրը: Միշտ տարբեր է ստացվում, բայց միշտ էլ հարազատներիս եւ մտերիմներիս հետ եմ լինում»:

Մանանա Գեւորգյանի ծննդյան տարեդարձին


Խնջույքին ներկա են եղել «Խոպանի տեսություն» սիթքոմի դերասանական կազմից Անահիտ Կիրակոսյանը, Անի Պետրոսյանը, Անաիս Սարդարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Հայկ Պետրոսյանը եւ այլք.«Շատ գոհ եմ ու շնորհակալ եմ, որ նման որակով մարդիկ կան իմ կողքին: Նրանցից շատերն իսկապես Աստծո կողմից են ուղարկված»:

Մանանա Գեւորգյանի ծննդյան տարեդարձին


Տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին Մանանան նախընտրել է չխոսել, որպեսզի անպայման իրականանա:):  

BRAVO.am-ը շնորհավորում է դերասանուհուն եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին