×


Մանանայի, Անաիսի, Հայկի, Անահիտի, Զառայի եւ Անիի արկածներն Արզնիում :)

«Շանթ Tv»-ի  «Խոպանի տեսություն» սիթքոմի դերասաններն անմոռանալի օր են անցկացրել Արզնիում: BRAVO.am-ի հետ զրույցում Մանանա Գեւորգյանն ասել է, որ հումորային հեռուստանախագծի անձնակազմով առաջին անգամ էին գնացել բնության գիրկ եւ այնքան լավ ժամանակ են անցկացրել, որ արդեն իսկ ծրագրել են երկրորդ հավաքը.«Զգացինք, որ իրոք իրար շատ ենք սիրում: Թիմի հարցում բախտներս բերել է»:

"Խոպանի տեսություն" սիթքոմի անձնակազմն Արզնիում


Անահիտ Կիրակոսյանը, Հայկ Պետրոսյանը, Անաիս Սարդարյանը, Զառա Սահակյանը, Անի Պետրոսյանն ու այլք ակտիվ հանգիստ են ունեցել.«Լողավազանում լողացել ենք, թղթախաղ, մաֆիա խաղացել: Խորոված էլ արեցինք. ինչ հասցրել, արել ենք:): Անահիտը կիթառ էր նվագում, մենք երգում ու պարում էինք: Մի խոսքով` հիանալի օր անցկացրինք հիանալի մարդկանց շրջապատում»,-պատմել է Մանանան:

Անահիտ Կիրակոսյանը` որդու հետ եւ Մանանա Գեւորգյանը


Դերասանուհուց տեղեկացանք, որ օրեր անց իր ղեկավարած պարի խմբի հետ մեկնելու է Վրաստան: Բաթումի ծովափնյա քաղաքում «Մանանա դանս» ստուդիայի սաները կմասնակցեն համերգի, որից հետո Մանանան Սեւ ծովի ափին կվայելի արձակուրդը:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Մանանա Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին