×


“Մանկական Եվրատեսիլ 2013”-ում հաղթեց Մալթան :)

“Մանկական Եվրատեսիլ 2013”-ն արդեն պատմություն է, որը հաղթական ավարտ ունեցավ Մալթայի համար:): Այս երկրի ներկայացուցիչ Գայա Կոչին, կատարելով “The Start” երգը, 130 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Աղջնակն արժանացել է “Փազլմեն” գավաթի, բացի այդ, հնարավորություն է ստացել մասնակցել “Եվրատեսիլ 2014”-ին:

"Մանկական Եվրատեսիլ 2013"-ում հաղթել է Մալթայի ներկայացուցիչը


Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի եւ Վրաստանի մասնակիցները հաջորդաբար հայտնվել են երկրորդից հինգերորդ հորիզոնականներում: Իսկ Հայաստանից Մոնիկա Ավանեսյանն` իր “Շոկո ֆաբրիկա” երգով, վեցերորդ տեղում է: 

“Մանկական Եվրատեսիլ 2013”-ը քաղցրացրել են հայ "շոկոլադագործները" :)


“Մանկական Եվրատեսիլ 2013”-ին մասնակցել է 12 երկիր, մրցույթը տեղի է ունեցել Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում` “Եղի′ր ստեղծագործ” նշանաբանի ներքո: 

BRAVO.am-ը շնորհավորում է հաղթողին, ինչպես նաեւ մեր “շոկոլադագործներին”` գեղեցիկ ելույթի համար:): 

BRAVO.am
Լուսանկարները` junioreurovision.tv

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին