×


Մանո եւ Սարգիս Գրիգորյանները վերլուծել են իրենց հարաբերությունները

Մանո Գրիգորյանը BRAVO.am-ին պատմել է, որ 31-ամյակի կապակցությամբ մեծ խնջույք չի կազմակերպել, փոխարենը հրաշալի ժամանակ է անցկացրել ամուսնու ընկերակցությամբ.“Քանի որ մեր առօրյայում շատ են հանդիսությունները, նախընտրում ենք երկուսով լինել, անկեղծ զրուցել, ուրախանալ… Կեսգիշերին Սարգիսն ինձ համար ռոմանտիկ ընթրիք էր պատրաստել, շատ ջերմ մթնոլորտ էր, կարեւորը` վերագտել էինք աշխատանքի, զբաղվածության պատճառով կորցրած ռոմանտիկան եւ ուշադրությունը”:

Մանո Գրիգորյանը


Դերասանուհին խոստովանել է, որ մտերմիկ զրույցի ընթացքում վերլուծել են իրենց հարաբերությունները.“Շատ բաներ հասկացանք… Ինձ համար լավագույն նվերն այն անկեղծությունն է, որ կա իմ եւ Սարգսի միջեւ: Ի սրտե խոսեցինք անցյալից, մեր ձեռքբերումներից, հասկացանք, որ այն ամենն, ինչ երազել ենք համատեղ 7 տարվա ընթացքում, այժմ ունենք, նաեւ ապագայի պլաններ մշակեցինք”:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները


Մանոն եւ Սարգիսը պայմանավորվել են ավելի շատ ուշադրություն դարձնել միմյանց.“Ի վերջո մեզ կապել է մեր խենթությունը… Առհասարակ օրվա ընթացքում սիրո խոստովանություն շատ եմ լսում: Այսօր էլ նա ինձ ուղարկել է “Ես քեզ միշտ կսիրեմ” հաղորդագրությունը, որին պատասխանեցի` “Ես էլ քեզ ընդմիշտ””:

Մանո Գրիգորյանը` դուստրերի հետ


Դերասանուհուն անակնկալ են մատուցել նաեւ դուստրերը.“Բալիկներս տատիկի տնից վերադարձան վարդերով եւ յասամաններով եւ երգեցին “Ծնունդդ շնորհավոր”-ը”: Բերեմաղթանքներից Մանոն առանձնացրել է մեկը.“Շնորհավորողները հիմնականում մաղթում են, որ արու զավակ ունենանք:)”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մանո Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին