×


Մանոն եւ Սարգիսը՝ Սոֆիայում ու առանց երեխաների:)

Ամառը Սարգիս եւ Մանո Գրիգորյանների համար աշխատանքային է եղել՝ սերիալի նկարահանումներ ու, իհարկե, ընտանեկան բիզնես: Եվ միայն այս օրերին նրանք կարողացել են ճամփորդության մեկնել, այն էլ՝ ոչ միայն հանգստանալու նպատակով: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է դերասանուհին, ամուսնու հետ Սոֆիայում են:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները


«Այցի հիմնական նպատակը բուլղարահայ զույգի հարսանիքի կազմակերպումն է: Կարճ ժամանակով ենք այստեղ եւ առանց երեխաների: Բավական հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում. զբոսնել ենք քաղաքով, այցելել գեղեցիկ ու տեսարժան վայրեր եւ, ամենակարեւորը, նոր ընկերներ ենք ձեռք բերել»,-ասել է Մանոն եւ հավելել, որ հաճելի հիշողություններով են վերադառնալու Երեւան:

Մանո Գրիգորյանը


Նա պատմել է, որ ռեստորանում, որտեղ տեղի է ունեցել իրենց կազմակերպած հայկական հարսանիքը, կայացել է եւս մեկ հարսանիք՝ բուլղարական: Մանոյին շատ է զարմացրել սեղանների գրեթե դատարկ, բայց հյուրերի անչափ ուրախ լինելը.«Դա չէր խանգարում նրանց զվարճանալ: Այստեղ մարդիկ թեթեւ են ապրում, շատերի դեմքին կա ժպիտ: Թերեւս մեկ բացասական բան եմ նկատել՝ բոլորը շատ են ծխում»:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


Դերասանուհին ցանկություն ունի կրկին այցելել Բուլղարիայի մայրաքաղաք. «Կմեկնենք երեխաների հետ եւ միայն հանգստի նպատակով: Ավելի շատ ժամանակ է պետք երկիրը լավ ճանաչելու եւ վայելելու համար: Ի դեպ, իմ տատիկն էլ բուլղարահայ է»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանո Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին