×


Մանրամասներ Խուլիո Իգլեսիասի եւ Յաննիի երեւանյան համերգներից

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գարնանը կհյուրընկալի աշխարհահռչակ երկու արտիստի: Մարտի 18-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանում համերգ կտա Խուլիո Իգլեսիասը, իսկ ապրիլի 20-ին եւ 21-ին իր երաժշտությունը կհնչեցնի Յաննին:

Խուլիո Իգլեսիասը


BRAVO.am-ի հետ զրույցում այս համերգների պրոդյուսեր Արման Ծատուրյանը տեղեկացրել է, որ 69-ամյա իսպանացի երգչին մեր մայրաքաղաք են հրավիրել կանանց մեկամսյակի շրջանակում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին յուրահատուկ նվեր մատուցելու համար:):

Խուլիո Իգլեսիասը կնոջ հետ


“Նրա հետ աշխատող անձնակազմից իմացա, որ Խուլիո Իգլեսիասն իր հայ ընկերներից շատ է լսել, թե Հայաստանում իրեն սիրում ու սպասում են: Երգիչը մոտ 35 երաժշտի հետ Երեւան կժամանի սեփական ինքնաթիռով”,-նշել է Արման Ծատուրյանը:
 
Ի դեպ, Խուլիո Իգլեսիասը սովորություն ունի իրեն հյուրընկալող երկրի մայրենի լեզվով երգ ներկայացնել, եւ երեւանյան համերգի կազմակերպիչները հուսով են` նա հայերեն երգ էլ կկատարի:

Յաննին


Խուլիո Իգլեսիասը եւ Յաննին հայ հանդիսատեսի համար կկատարեն իրենց երգացանկի հայտնի ու սիրված երգերը, ինչպես նաեւ նոր ստեղծագործություններ: Նշենք, որ Յաննիի համերգին մասնակցություն կունենա մեր հայրենակից, ջութակահար Սամվել Երվինյանը։

Յաննիի` 2011 թվականի երեւանյան համերգին


Համերգների կազմակերպիչներն են “Global Arts” եւ “Invitro” ընկերությունները: Տոմսերն արժեն 5000-ից մինչեւ 80.000 դրամ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW