×


Մաշա Մնջոյան.«Ցուրտ էր, բայց մեզ ոչինչ չխանգարեց»

Մաշա Մնջոյանի պորտֆոլիոն համալրվել է գեղարվեստական լուսանկարներով։ Նոր ֆոտոշարքում «Հայաստանի ձայնը 1» նախագծի հաղթողը կրում է դիզայներ Վահան Խաչատրյանի նոր հավաքածուից երեք զգեստ: Ռոբերտ Քոլոյանը նրան լուսանկարել է դիզայների ատելյեում եւ հարակից տարածքներում:

Մաշա Մնջոյանը


«Մենք մտերիմ ընկերներ ենք, նաեւ միասին սովորում ենք կոնսերվատորիայում։ Նրա գաղափարն էր գեղեցիկ ֆոտոշարքը, ես էլ սիրով համաձայնեցի»,-BRAVO.am-ին ասել է 21-ամյա երգչուհին` նշելով, որ արդյունքը շատ է հավանել.«Թեեւ բավական ցուրտ էր, հիմնականում աշխատել ենք դրսում: Քանի որ մեր նպատակն էր ստանալ ինքնատիպ ֆոտոշարք, մեզ ոչինչ չխանգարեց»։

Մաշա Մնջոյանը


Մաշան սիրում է լուսանկարվել, նրա խոսքով՝ տարբեր մտահղացումներ ունի ու ցանկանում է տարբեր կերպարներով հանդես գալ.«Հաջորդ ֆոտոշարքերում մտքերս կիրականացնեմ, իսկ այս ֆոտոշարքի համար շնորհակալ եմ դիմահարդար Մերի Հարությունյանին, Վահան Խաչատրյանին, որի օգնությամբ ամեն անգամ տարբերվող ու յուրովի եմ ներկայանում։ Եվ, իհարկե, շնորհակալ եմ Ռոբերտին այս ֆանտաստիկ նկարների համար»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին