×


Մաշա Մնջոյան.“Փորձում եմ ուրախ տրամադրությամբ ճանապարհել նրան”

Մաշա Մնջոյանի համար ամառն անցնում է համերգներով եւ իրադարձություններով լի: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ գրեթե ամեն շաբաթ ելույթ է ունենում, հունիսին էլ ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով Լեյլա Սարիբեկյանի, Մրրոյի, Մկրտիչ Մկրտչյանի, Գրիգոր Միրզոյանի եւ այլ կատարողների հետ երգել է արցախյան զորամասերում. “Ազգագրական երգերով պետք է բարձրացնենք զինվորների ոգին, բայց ես կատարել եմ նաեւ անգլալեզու երգեր: Նրանց ուրախացնելու համար ընտրել էինք պարային, ռիթմիկ երգեր”:

Մաշա Մնջոյանը


Մաշան նախորդ տարի էլ է ելույթ ունեցել Արցախում, սակայն այս անգամ այլ տրամադրությամբ է մեկնել, քանի որ վաղը նրա հարազատ կրտսեր եղբայրը զորակոչվելու է բանակ.“Բոլոր զինվորներին հարազատի նման էի վերաբերվում, որովհետեւ եղբայրս էլ շուտով նրանց կողքին կլինի: Երեկ կազմակերպել էինք, ինչպես ասում են, բանակի քեֆը: Բոլորս փորձում ենք ուրախ տրամադրությամբ նրան ճանապարհել”:

Օրեր առաջ էլ երգչուհին մասնակցել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած “Տիրամայր Հայաստանի” երգչախմբի համերգին.“Երգել ենք Ռոբերտ Ամիրխանյանի գործերը, հիանալի համերգ էր լեփ-լեցուն դահլիճում: Մեր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ ապրիլին Հռոմում էինք, որտեղ մասնակցել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատմական պատարագին”:

Մաշա Մնջոյանը ելույթ է ունեցել Արցախի զորամասերում


“Հայաստանի ձայնը 1”-ի հաղթողը սեպտեմբերին հրավիրված է Ավստրալիա. “Նախորդ տարի ելույթներով այնտեղ էի, այս անգամ առաջարկ ստացա բացի հավաքական համերգներից, մենահամերգով հանդես գալ: Փորձերն արդեն սկսել եմ, շուտ կմեկնեմ, որ այնտեղ էլ նախապատրաստվեմ”:

Ռոբերտ Մլքեյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մաշա Մնջոյանը` Իտալիայում


20-ամյա երգչուհին փոխադրվել է Երեւանի կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի 3 կուրս, արձակուրդներին հիմնականում լինում է Գյումրիում.“Բայց դեռ չի հաջողվում հանգստանալ, հիմա ուզում եմ պատշաճ կերպով պատրաստվել բոլոր համերգներին, որոնք ինձ համար շատ պատասխանատու եւ կարեւոր են: Ավստրալիայից առաջ երեւի բարեկամներիս, ընկերներիս հետ կմեկնեմ Դուբայ՝ ծովափնյա հանգստի”:

 

BRAVO.am

Լուսանկարները` Մաշա Մնջոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին