×


Մաշան, Արսենը, Րաֆֆին, Եվան՝ «Պիտի դառնանք» հոլովակում

«Պիտի դառնանք»՝ այսպես է կոչվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան կկայանա առաջիկայում: Կատարում են Մաշա Մնջոյանը, Արսեն Սաֆարյանը, Եվա Եգանյանը եւ երգի հեղինակը՝ Րաֆֆի Ալթունյանը:

Արսեն Սաֆարյանը եւ Մաշա Մնջոյանը՝ «Պիտի դառնանք» տեսահոլովակի նկարահանումներին


Երգիչները նկարահանվել են տաղավարում, հոլովակում ներկայացվում է նաեւ պատմություն՝  իրական դեպքերի հիման վրա։ BRAVO.am-ի հետ զրույցում Արսեն Սաֆարյանը պատմել է, որ Րաֆֆին տեղեկացրել է նախաձեռնության մասին եւ առաջարկել միանալ.«Հավանում եմ նրա գործերը եւ որոշեցի աշխատել երիտասարդ թիմի հետ։ Ինձ համար մի փոքր անսովոր էր, որ բոլորը երիտասարդներ են, քանի որ նախկինում երգել եմ իմ հասակակիցների եւ ավագ սերնդի հետ։ Պատասխանատու ու պարտավորեցնող թեմա է, Աստված տա՝ հաջողված ու որակյալ աշխատանք դառնա»։
 

Մաշա Մնջոյանը՝ «Պիտի դառնանք» տեսահոլովակի նկարահանումներին


Մաշա Մնջոյանն էլ առաջարկը ստացել է ռեժիսորի օգնական Անի Գեւորգյանի՝ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի դստեր կողմից.«Րաֆֆիի հետ վաղուց եմ ծանոթ, վստահելով՝ որոշեցի մասնակցել։ Հաճելի ու գրագետ թիմ է հավաքվել։ Առաջին անգամ չէ, որ կատարում եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երգ։ Մեր պատմությանը չանդրադառնալ հնարավոր չէ, երբեք չի մոռացվում, եւ ոչ միայն ապրիլին պետք է հիշատակենք»։

Րաֆֆի Ալթունյանը


Երգչուհին 2015 թվականի ապրիլին Գյումրու «Տիրամայր Հայաստան» երգչախմբի անդամների հետ երգել է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում, որտեղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատարագ է մատուցել։

BRAVO.am
Լուսանկարները` երգիչների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին