×


Մաշան, Մարտը, Մարգարիտան, Արծվիկը, Արտյոմը եւ այլք` Սոնայի համերգի հատուկ հյուրեր :)

“Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանի մարզիչ Սոնա Սարգսյանն ապրիլի 5-ին “Գարնան ձայնը” խորագրով համերգ կունենա Մոսկվայում, որի հյուրերն են լինելու “Հայաստանի ձայն”-ից եւ “Ռուսաստանի ձայն”-ից հայտնի Մաշա Մնջոյանը, Մարտ Բաբայանը, Արծվիկ Հարությունյանը, Մարգարիտա Պոզոյանը, Արտյոմ Կաչարյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արթուր Best-ը եւ այլք:

Սոնան եւ Մաշա Մնջոյանը


Ինչպես BRAVO.am-ին հայտնել է ռուսաստանաբնակ երգչուհին, այս օրերին ինքն ու մյուս երգիչները զբաղված են վերջին փորձերով.“Մոսկվայի հանդիսատեսի համար նախատեսված կենդանի նվագակցությամբ այս համերգը տեղի կունենա հենց ապրիլին` որպես նոր ծրագրի մեկնարկ, ներկաները բացի իմ կատարումներից, կլսեն էստրադային, ջազ երաժշտություն շնորհալի հայ երիտասարդների կատարմամբ”:

Մարգարիտա Պոզոյանը


Համերգի հանդիսականները կունկնդրեն երգչուհու եւ երիտասարդ կատարողների ինչպես հին ու լսված երգերը, այնպես էլ նոր դուետներ, այդ թվում` Սոնայի եւ Մաշա Մնջոյանի նոր զուգերգը: “Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշան BRAVO.am-ին տված նախորդ հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ եթե իր մարզիչ Սոնան առաջարկի մասնակցել ռուսաստանյան համերգների, հաճույքով կհամաձայնի, եւ մի քանի օր անց նա առաջին անգամ ելույթ կունենա մոսկվաբնակ հայերի համար:):

Մարտ Բաբայանը


Սոնան այդ օրն առաջին անգամ որպես համերգի համահաղորդավար ելույթ կունենա շոումեն Էմիլ Կարատի հետ, որը մի շարք անսպասելի իրավիճակներ ու անակնկալներ է պատրաստել երգչուհու համար: Փակագծերը մեր ընթերցողների համար կբացենք համերգից հետո, միայն նշենք, որ երգիչները համերգը եզրափակելու են “Արմենիա” երգով:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW