×


Մարիամ Ադամյան.«Պահի ազդեցությամբ նշանադրվելու որոշում չեմ կայացնի»

Մարիամ Ադամյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Պարզվում է՝ «Թաքնված սեր» սերիալում Սաթենի դերակատարը ջրի սիրահար է.«Այսպիսի լուսանկարներ շատ եմ սիրում եւ չունեի: Արդյունքից գոհ եմ: Համագործակցել եմ երիտասարդ լուսանկարիչ Ֆլորա Աբգարյանի հետ»:

Մարիամ Ադամյանը


Դրամատիկական թատրոնի դերասանուհու այս շրջանի հիմնական զբաղվածությունը սերիալում է.«Հանգստի համար ժամանակ չմնաց. միայն լուսանկարահանման օրն եմ կարողացել քաղաքից դուրս գնալ: Հուսամ՝ մյուս տարի բացը կլրացնեմ»:

Մարիամը խոստովանել է, որ ինչքան էլ իրեն թվում է` ամբողջությամբ բացահայտել է Սաթենին, այդպես չէ.«Իսկապես սիրում եմ դերս եւ մեծ էներգիա եմ ներդնում, որ լավ ներկայացնեմ: Դատելով հեռուստադիտողների եւ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքներից՝ ստացված կերպար է»:

Մարիամ Ադամյանը


Անդրադառնալով իր եւ Սաթենի նմանություններին ու տարբերություններին՝ դերասանուհին ասել է.«Հաճախ եմ լսում, թե կարծես ինձ եմ խաղում, բայց Սաթենը գծեր ունի, որ ավելի լավն են: Նման ենք այնքանով, որ երկուսս էլ կարող ենք շատ արագ ու լուրջ որոշումներ կայացնել: Հավանում եմ նրա էներգիան, աշխուժությունը, ինքս էլ անդադար կարող եմ աշխատել ու չհոգնել: Նա էլ սիրում է վայելել կյանքը, անմիջական եւ շփվող է: Ինձ դուր է գալիս, որ Սաթենը հարստությունից հղփացած չի, բոլորի հետ կարող է շփման եզրեր գտնել: Հաստատ ինձնից համարձակ է. ես անձնական հարցերին ավելի լուրջ եմ վերաբերվում ու պահի ազդեցությամբ նշանադրվելու կամ ամուսնանալու որոշում դժվար թե կայացնեմ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ֆլորա Աբգարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին