×


Մարիամ Մելիքյան.«Խնամվեք, որ ձեր ամուսիններն իմ նկարներով չապրեն:)»

Մարիամ Մելիքյանի դստեր՝ Կամիլայի 1-ամյակի խնջույքին BRAVO.am-ի բացառիկ անդրադարձից հետո համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել դերասանուհու տեսքն ու կազմակերպած երեկույթը: Մեզ հետ զրույցում նա խոսել է հնչած բացասական կարծիքների եւ իրեն վարկաբեկող նյութեր հրապարակող լրատվամիջոցների մասին:

Մարիամ Մելիքյանի դստեր 1-ամյակին


«Ինձ համար անակնկալ չէր այդ նյութը, որովհետեւ քաջ ծանոթ եմ նման ցածր մակարդակի եւ չկայացած կայքերի աշխատանքին: Իմ ու մի քանի մարդկանց շնորհիվ լավ դիտումներ են հավաքում: Չէի էլ սպասում նրանց շնորհավորանքին, դա շնորհքի հարց է եւ ոչ բոլորին է տրված»,-նշել է Մարիամը:

Ինչ վերաբերում է իր հագուկապին, որը եւս քննարկվել ու քննադատվել է, Մարիամն ասել է.«Թող մեծամտություն չթվա, բայց մեր հագուստների արժեքը գերազանցում է այս նյութը պատրաստողի երկու ամսվա աշխատավարձը»:

Մարիամ Մելիքյանը


Նա անդրադարձել է նաեւ կազմվածքին վերաբերող մեկնաբանություններին. «Մարմինս թերագնահատող կանանց մի խորհուրդ կտամ՝ ինձ քննադատելու փոխարեն աշխատեք գոնե մի փոքր ձեզ կարգի բերել՝ խնամվեք, հետեւեք ձեր տեսքին, որ ձեր ամուսինները ձեզ թողած օրուգիշեր իմ նկարներով ու ինձնով չապրեն:)»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին