×


Մարիամ Մելիքյանը նշանադրվել է :)

“Yere1” հեռուստանախագծի դերասանուհի եւ մի շարք տեսահոլովակների հերոսուհի Մարիամ Մելիքյանն այս ամիս նշանադրվել է: Նա BRAVO.am-ին տրամադրել է օգոստոսի 2-ին տեղի ունեցած արարողության լուսանկարները եւ բացահայտել իր սիրելիին:):

Մարիամ Մելիքյանը


Մարիամի ընտրյալը Գոռ անունով մի երիտասար է, ով իրեն ամուսնության առաջարկ է արել հենց առաջին հանդիպման ժամանակ:).“Սկզբում դեմ էի, քանի որ միմյանց լավ չէինք ճանաչում, ամուսնանալու ցանկություն էլ չունեի, բայց նա վստահեցրեց, որ իր կինն եմ դառնալու, նշանդրեքի օրն էլ հիշեցրեց իր խոստման մասին:): Գնահատում եմ ապագա ամուսնուս համարձակությունը. շատ աշխատասեր, ձգտող, խելացի տղա է”:

Զույգի նշանադրությանը ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ. “Ավանդական խոսքկապ-նշանադրությունն իրականացրել ենք մեր տանը` մատանու հանձմամբ, կոնյակների փոխանակմամբ, իսկ հետո ժամանցի վայրերից մեկում ողջ գիշեր պարել եւ ուրախացել ենք”:

Գոռը եւ Մարիամ Մելիքյանը նշանադրվել են


23-ամյա Մարիամը հայտնել է, որ սիրելին իր բիզնեսն արտերկրում ծավալելու նպատակ ունի, այդ պատճառով ամուսնությունից հետո Հայաստանում չեն ապրի, բայց հարսանիքը տեղի կունենա Երեւանում` մինչեւ տարեվերջ. “Ավանդական հարսանեկան զգեստի փոխարեն որոշել եմ ընտրել երեկոյան զգեստ: Քանի որ նախատեսում ենք արտերկրում էլ կրկնել արարողությունը, այդ ժամանակ կկրեմ ճերմակ զգեստ”:

Մարիամ Մելիքյանը նշանադրվել է


Նա պատրաստ է հանուն ընտանիքի թողնել աշխատանքը, բայց երջանիկ է, որ ապագա ամուսինն իրեն չի կանգնեցրել երկընտրանքի առջեւ.“Գոռը ոչ միայն դեմ չէ, այլեւ ուրախանում է իմ հաջողություններով, հպարտանում ինձնով, ոգեշնչում եւ օգնում: Մինչեւ մեկնելս շարունակելու եմ նկարահանվել”,-մեզ հետ զրույցում նշել է դերասանուհին` տեղեկացնելով, որ շուտով կմեկնարկեն “Արմենիա”-ի նոր սիթքոմի նկարահանումները, որում ունի իր մասնակցությունը:

BRAVO.am-ը շնորհավորում է Մարիամին եւ Գոռին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):

BRAVO.am
Լուսանկարները` Արթուր Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին